Տիգրան Պասկեւիչյան. «Ցավոք, ասածս չի կորցրել ակտուալությունը»

291

Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքում գրում է.

«Անցած տարի հունվարի 9-ին՝ հիմնադիր նախագահի ծննդյան օրն այսպիսի գրառում էի արել։ Ցավոք, ասածս չի կորցրել ակտուալությունը։ Ես շարունակում եմ կարեկցել ժողովրդին, որը զրկված է իրական արժեքն ընկալելու հնարավորությունից։

Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ խոսակիցը ժողովուրդն է, հասարակ ժողովուրդը, թող ներվի ասել՝ ԻՔ-ականների զառանցած պողոսը։

Նա քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի … ինչքա՜ն ուզեք։

Ընդդիմախոս չկա, որ խոսքին խոսք հակադրի, գաղափարին՝ գաղափար, հայեցակարգին՝ հայեցակարգ։

1997-98-ից ի վեր՝ ավելի քան քսան տարի գավառական մեր այս անապատում միայն մեղադրանք, կասկած ու վիրավորանք հնչեց։ Եւ «պողոս»-ժողովուրդը, որը նրա ընտիր խոսակիցը պիտի լիներ, մնաց անապատային քամու ավազակոլոլ աղմուկի ունկնդիր։

Տեր-Պետրոսյանի եւ իր խոսակցի մեջտեղում ով ասես կանգնեց։ Նախ՝ խորհրդային «երանելի դրախտը» կորցրած քաղքենին էր, հետո նույն դրախտից կարծր ժառանգություն մնացած ձրիակերների համքարությունը (իմա. ինծիլիգենցիա), հետո սրա-նրա գրպանում բնակվող (նոմինալ) լրագրողները, քաղաքագետներն ու վերլուծաբանները, հիմա էլ ձախն աջից հազիվ տարբերող, նորը հնի սոսկ հականիշ համարող կես-փիլիսոփաներ, որոնց համար մահու չափ վտանգավոր է խոստովանել որեւէ իրավացիություն ու ճշմարտություն։

Այսօր ես չեմ շնորհավորում Տեր-Պետրոսյանին, շնորհավորում եմ խոսակից-«պողոս»-ժողովրդին, որը, չնայած կուռ ու կազմակերպ արգելքին՝ դեռ վերադարձի շանս ունի։

…եթե, իհարկե, կարողանա իրմով սրբել էլիտա համարվողների վայրի տհասությանը»։

Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. «Նախագահը պատմության մեջ մնալու է որպես եզակի քաղաքական գործիչ»
Հաջորդ հոդվածըՄանուկ Նիգոյան. «Պատմությունը վաղ թե ուշ բոլորին իր տեղը կդնի»