Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

110

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ բավական թեժ պայքար է ծավալվել գլխավոր մրցանակի համար:

Մրցաշարի միանձնյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանի համար անհաջող դասավորվեցին 7-րդ և 8-րդ տուրերի մրցախաղերը, որոնցում հայ շախմատիստն ընդամենը կես միավոր վաստակեց: Նախ նա հաշտություն կնքեց Լևան Պանցուլայայի հետ, ապա հաջորդ պարտիայում պարտվեց Ալեքսեյ Գոգանովին: Վերջինս 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Սամվելը 6 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:

Ավարտական տուրից առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը, որը 6,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Տիգրանը հաղթանակներ տոնեց Ռավեն Ստուրտի և Շանթ Սարգսյանի նկատմամբ:

5,5-ական միավոր են վաստակել Արամ Հակոբյանը, Դավիթ Շահինյանն ու Վահե Դանիելյանը:

Նախորդ հոդվածըG20 -ի առցանց գագաթնաժողովը Աֆղանստանի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՈւկրաինա-ԵՄ գագաթնաժողով Կիևում