‘Տիգրան Սարգսյանը երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել. Մամուլ’

1460

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել. «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը: Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»:  «Ժողովուրդը» նշում է, որ թեև վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր «ախպեր ջան»-ով, կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ:

Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որևէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին ու չի կարողանա գլուխն ազատել: «Բանն այն է, որ ՀՀ-ում բիզնես գրանցելը շատ հեշտ է, բայց դժոխային պայմաններն ի հայտ են գալիս աշխատանքը սկսելուց հետո միայն’ հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններ, հարկային ու իրավապահ մյուս մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ, փայ մտնել և այլն»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կառավարության շենքից թաքունի մեջ հետևել է բողոքի ակցիային. Մամուլ’