‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւի հետ’

643

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը: 
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: 
ՀՀ և ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը նախաձեռնել է Եվրասիական տարածքում միասնական պատմության դասագրքի ստեղծումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Շահբազյան. Թե ՌԴ իշխանությունները որքան էին հարգում Լևոն Տեր-Պետրոսյանին’