‘Տիգրան Սարգսյանը ոստիկանության համար շենք էր ման գալիս Գյումրիում ‘

709

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի: Ըստ կայքի, Սարգսյանը մի քանի շինություններ է այցելել. Գյումրու Գյուլբենկյան հիվանդանոցի նախկին շենք, ապա Գյումրիի Պետստանդարտի շենք, որտեղ երկար ժամանակ գործել է Գյումրիի քաղաքապետարանը, եւ որը Գյումրիում հայտնի է նաեւ «Կարմիր շենք» անունով, ապա այցելեց Գյումրու վիճվարչության շենք, որը խիստ վթարային է: Ապա Սարգսյանը այցելեց Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց, ինչից հետո նորից անցան փակ քննարկման: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ են նայում հիշյալ կառույցներում, ի՞նչ են որոշել անել, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Մենք ունենք այստեղ պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններ եւ հիմա խնդիր է դրված, որ պետական համարվող շենք-շինությունները օպտիմալ կառավարենք: Պետք է օպտիմիզացիայի խնդիր լուծենք, քանի որ ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են այս պայմաններում: Խնդիր է դրված, որ նրանք վարձակալական տարածքներից դուրս գան եւ տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե այս պահի դրությամբ լավագույն տարբերակը որն է»: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք ոստիկանական նոր բաժանմունքներ են բացելո՞ւ եւ կա՞ արդյոք դրանց անհրաժեշտությունը, Սարգսյանը պատասխանեց. «Այո, ոստիկանության տեղակայման խնդիր կա: Մենք ունենք երեք մեծ տարածքներ, որոնք հանդիսանում են պետական սեփականություն եւ պետք է ներկայացնել, թե այդ շենքերից որ մեկն է նպատակահարմար հատկացնել»:

 

Նախորդ հոդվածը‘Մի «վրիպակի» պատմություն. Ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը Վիլյնուս մեկնում’
Հաջորդ հոդվածը‘Լեոնարդո Դի Կապրիոն և այլ աստղեր, ովքեր ատում են իրենց ամենահայտնի դերերը’