‘«Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը խախտել են սահմանադրությունը»’

1427

Ստեփան Դանիելյանը Facebook-ում գրում է.

Ըստ սահմանադրության 8-րդ հոդվածի. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից», սակայն խախտելով սահմանադրությունը , Տիգրան Սարգսյանը, լինելով վարչապետ, միաժամանակ հանդիսանում է Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ:

Խախտվել է նաև կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը. Պետությունը «չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխնանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն»:

Ավելին, նախագահի ընտրություններից առաջ Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհուրդը, և քահանայից դասը՝ առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ ժողով է գումարել: Ժաղովի ժամանակ Նավասարդ սրբազանն առաջարկել է, որպեսզի Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներին փոխանցվի սրբազան հոր հորդորը՝ փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել Սերժ Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Նստաշրջանն ավարտվեց. խմբակցությունների ակտիվությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգու. Եթե Մեսին ու Նեյմարը իրար չհասկանան, ապա պատճառը ֆուտբոլը չի լինի’