‘Տիգրան Սարգսյանին խփելը կարելի է գնահատել որպես հանրային ծառայություն. «ՉԻ»’

1397

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած քննադատություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ  Ռոբերտ Նազարյանն ասել է. «Ինչի՞ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է։

Ռոբերտ Նազարյանը երևի փորձել է Տիգրան Սարգսյանի մասին լավ բան ասել, բայց՝ ստացվել է ինչպես միշտ։ Չնայած՝ նրան նույնպես կարելի է հասկանալ։ Վերջին հաշվով՝ նա ի պաշտոնե է փորձել կարգավորել Տիգրան Սարգսյանին անընդհատ խփելու գործընթացը, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է, իսկ Տիգրան Սարգսյանին խփելը հանգիստ կարելի է գնահատել որպես հանրային ծառայություն։

Ի դեպ, հետաքրքիր է՝ եթե կառավարության լրատվական ծառայությունը որոշի պաշտոնապես հերքել  Ռոբերտ Նազարյանի գնահատականը, «ընկած եզ» արտահայտության հատկապես որ բաղադրիչը կհերքի։ Կարծում ենք՝ անհրաժեշտ կլինի միանգամից երկու տեղեկանք ներկայացնել։ «Ընկածի» մասով՝ Ազգային վիճակագրական ծառայությունից, «եզան» մասով՝ գյուղնախարարության համապատասխան վարչությունից:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը մտադիր է վերանայել ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’