‘Տիգրան Սարգսյանի եղբոր փոխարեն Վիետնամում նոր դեսպան է նշանակվել’

1024

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Սարգսյանին (վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը) ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակվել Ռաիսա Վարդանյանը:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Վիետնամում ՀՀ դեսպանն էր համատեղության կարգով: Նա հիմնականում Չինաստանում ՀՀ դեսպանն է: 

Նախորդ հոդվածը‘«Ահա ձեզ խալաթ, ինքներդ հագեք». ՀՅԴ երիտասարդները ՌԴ դեսպանին խալաթ փոխանցնեին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է հարկայինի ու մաքսայինի աշխատակիցների հետ’