‘Տիգրան Սարգսյանի երազը. Մամուլ’

1407

«ՉԻ»-ն իր «Թռիչքներ երազում և արթմնի» խորագրի ներքո գրում է.

Տիգրան Սարգսյանի երազը

Կառավարության նիստն արդեն սկսվել է, բայց ինքը ոչ մի կերպ չի կարողանում կենտրոնանալ: Անընդհատ նայում է Սերժ Սարգսյանի՝ դիմացի պատից կախված լուսանկարին ու դեմքը ծամածռում: Ներկաները զարմացած նայում են իրար երեսի, բայց ոչ մեկը ձայն չի հանում: «Ուրիշ բան մի մտածեք, ուղղակի սուր աղիքային ինֆեկցիաս լրիվ չի անցել, ու թարսի պես էլ՝ նախարարությունների միջին օղակների չինովնիկները դավադրաբար բռնել ու զուգարանիս դուռը հարուրնոց մեխերով մխել են», բացատրում է ինքը ու ծանր հոգոց հանում… Վաչե Գաբրիելյանն իսկույն տեղից վեր է ցատկում, նետվում դեպի զուգարանի դուռը, գրպանից հանում խոշորացույցը, մանրամասն զննում մեխերն ու գլխահակ վերադառնում. «Շե՛ֆ, ոնց որ Հովիկ Աբրահամյանի մատնահետքերն են»: «Էդքան էլ ասեցի՝ մի հատ թակարդ դրեք», քթի տակ փնթփնթում է ինքը, իսկ Վաչե Գաբրիելյանը շարունակում է. «Շեֆ, ուրիշ ճար չկա, կամ պիտի քյալփաթինով մեխերը քաշենք, կամ գնանք բիոզուգարան, ստեղից էրկու քայլ ա»: «Ոչ մի կամ-կամ, մենք ե՛ւ-ե՛ւ-ի կողմնակից ենք», ասում է ինքը, նորից նայում Սերժ Սարգսյանի լուսանկարին ու ծամածռում դեմքը… «Այսինքն՝  ե՛ւ-ե՛ւը ո՞րն ա, քյալփաթինն առնենք գնանք բիոզուգարա՞ն», տարակուսում է Վաչեն…

Համարյա վազելով՝ մի կերպ հասնում է բիոզուգարան: Բայց դուռը փակ է: «Մի հատ դիմում գրի էկոնոմիկայի նախարարություն, որ գրավոր թույլ տան՝ դուռը բացեմ» ծույլ-ծույլ ասում է ծառի տակ փռված պահակը: «Արշակ, դու ե՞ս», ուրախությունից համարյա գոռալով ասում է ինքը՝ տեսնելով, որ պահակն Արշակ Սադոյանն է: «Յա՛, Տիկո՞», իր հերթին ուրախանում է Արշակն ու շփում ձեռքերը: «Արշակ, կակռազ հետդ գործ ունեի», մի պահ մոռանալով ինֆեկցիան՝ ասում է ինքը. «Խոսալու գործ կա: Բառը՝ հազար դրամ: Էրկու հարուրն էլ, դե ոնց գիտես, ատկատի մոմենտով…»: «Լափեցի՛ն մազութը, լափեցի՛ն», գոռում է Արշակը… «Չէ, էս անգամ պիտի ասես, որ չերեզ օֆշոր լափեցին», հանձնարարում է ինքը, ու հենց այդ մտքի վրա էլ զգում է, որ էլ չի դիմանում: Ինֆեկցիան զգացնել է տալիս…

Արթնանում է ֆորսմաժորային իրավիճակում:

Նախորդ հոդվածը‘Եզրափակիչում՝ Իսպանիա-Բրազիլիա’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել Ուեյն Ռունիին’