‘Տիգրան Սարգսյանի երազը ‘

1328

«ՉԻ»-ն իր «Թռիչքներ երազում և արթմնի» խորագրի ներքո գրում է.

Տիգրան Սարգսյանի երազը

Շտապ կանչել են նախագահական՝ խորհրդակցության: Ինքն է, Հովիկ Աբրահամյանն ու Իշխան Զաքարյանը: Ընդունարանում սպասում են: Մի կես ժամ սպասելուց հետո Սերժ Սարգսյանը ներս է կանչում ու միանգամից սկսում. «Կարճ ասած՝ Եվրոպայից հանձնաժողով պիտի գա ու մեր ֆինանսական վիճակը ստուգի: Բյուջեի վիճակն էլ՝ գիտեք ոնց ա: Մի խոսքով՝ մտնում եք Կենտրոնական բանկի պահուստային տարածք, կողոպուտի հետքեր թողնում՝ իբր անհայտ չարագործները թալանել են…»: «Ի՞նչ հետքեր, շեֆ», անհամբեր հարցնում է Իշխան Զաքարյանը: «Դե վիջին օղակի չինովնիկների մատնահետքեր, հազար դրամանոց կաբելի կտորներ, օֆշորային հաշվեհամարի ճղած բլանկներ…»,- պատասխանում է Սերժը: «Իսկ պահակ, բան չկա՞»,- անհանգիստ հարցնում է ինքը: «Գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն է: Божий одуванчик: Իր համար շուրջպար է բռնում, ծառ-մառ տնկում, մի խոսքով՝ վանս չի տա»,- հանգստացնում է Սերժը: «Շեֆ, հետո որ դուրս գանք՝ մի հատ էլ Արարատի մարզի սայլակի պահեստը մտնենք, էլի»,- անհամարձակ առաջարկում է Հովիկ Աբրահամյանը, բայց զգալով, որ շեֆի դուրը չեկավ՝ խոսքը փոխում է.- «Իսկ նախկին մատնահետքերը մաքրել պետք չի՞»: «Չէ, ես ձեռնոցներով եմ եղել»,- ասում է շեֆը: «Բայց մեղք ենք գործում, շեֆ»,- ասում է ինքը ու խաչակնքում: «Ուզում ե՞ս՝ Կճոյանին էլ բեր,- բարկանում է Սերժն ու շարունակում:- Համ էլ, պետք ա՝ Հռոմի պապից մեղքերի թողության հաշիվ-ֆակտուրա բերել տամ, փեսես ընդեղ ա»:

Պատկերը փոխվում է: Գիշեր: Իրենք պատուհանից մտնում են ԿԲ շենք ու իջնում պահուստային տարածք: Ճանապարհն անգիր գիտի: Ներս են մտնում, թե չէ՝ գրպանից հանում է «Նոյ» կոնյակի շիշը, մի քանի կաթիլ թափում գետնին ու մնացածը խմում: «Դրա վախտը չի»,- բարկանում է Հովիկը: «Մենք պիտի հետքեր թողնենք բոլո՛ր ոլոլորտներում» երջանիկ ժպտում է ինքը…

Նույն ճանապարհով դուրս են գալիս շենքից ու արագ քայլքով հեռանում, բայց թիկունքից կրակոց է լսվում: Դու մի ասա՝ Աղվան Հովսեփյանը Լիսկայի հետ քննչական փորձաքննություն է անցկացնում, Լիսկան էլ, քայլող մարդկանց տեսնելով, բնազդաբար վերցնում է հրացանն ու կրակում իր մարմնի ամենաակնառու հատվածին…

Պատկերը նորից փոխվում է: Դատարանի դահլիճ: «Իսկ ո՞ւր է Տիգրան Սարգսյանը»,- հարցնում է դատավորը: Քար լռություն: «Չէ, ես գիտեմ, որ նա չի կարող նստել, բայց ո՞ւր է»,- նորից է հարցնում դատավորը: «Մեկնել է արտասահման՝ կարճատև բուժզննման»,- քմծիծաղ է տալիս Հովիկ Աբրահամյանը…

Արթնանում է պրոֆիլակտիկ նկատառումներով:

Նախորդ հոդվածը‘Ատկատատեղի քաղաքային բյուջեի հաշվին ‘
Հաջորդ հոդվածը‘«Շիրակը» «Պարտիզանի» հետ կմրցի հուլիսի 17-ին և 24-ին’