‘Տիգրան Սարգսյան. Ի սկզբանե արտագաղթն էր’

1368

Ինչպես հայտնի է` վարչապետ Տ. Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Ուշագրավն այն է, որ այդ հանդիպումների մասին Տ.Սարգսյանի մամլո ծառայությունը ոչիչ չասող հաղորդագրություններ է տարածում: Այնինչ, պարզվում է` Սարգսյանը ԱՄՆ-ում սկանդալային հայտարարություններ էր արել:

Մասնավորապես, նախօրեին Սարգսյանի այցի հետ կապված կառավարության մամլո ծառայությունից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ում աշխատանքային օրվա երկրորդ կեսին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան: «Արևմտյան Թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը ՀՀ կառավարության ղեկավարին ծանոթացրել է թեմի աշխատանքներին և ծրագրերին: Այնուհետև վարչապետը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ ահա թե ինչ է այդ նույն հանդիպման մասին տեղեկացնում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը ԱՄՆ-ից: Ըստ այդմ, այդ հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներից, տնտեսությունից, մասնավորապես, իր խոսքում ասել է որ Սերժ Սարգսյանը 2008-ին, երբ «նախագահ» էր դառնում` վատ ժառանգություն էր ստացել և ՀՀ իշխաանությունները ջանքեր են գործադրել, որպեսզի երկրում լինի մի փոքրիկ համերաշխություն: Ապա Տ.Սարգսյանը խոսել է արտագաղթի մասին, և ուշադրություն, հերքել է «տարածված այն կարծիքը, որ վերջին տարիներին արտագաղթողների թիվն ավելացել է»: Տիգրան Սարգսյանն ասել է, թե «90-ական թվականներից սկսած Հայաստանից մեկնել է մոտ 1 մլն-ից ավել մարդ, և արտագաղթը եղել է ի սկզբանե և որ ՀՀ իշխանությունները, ըստ Տիգրան Սարգսյանի, «քայլեր են ձեռնարկում նաև այդ արտագաղթը կանգնեցնելու համար»:

Նախորդ հոդվածը‘«ՀայՓոստի» բաժանմունքներում ՊԵԿ-ի սպասարկման կետեր կստեղծվեն’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի վերլուծաբաններ. Ադրբեջանին պատրվակ էր պետք Գաբալայի կայանը փակելու համար’