‘Տիգրան Սարգսյան. Մենք պետք է պատրաստ լինենք Հալեպից մեծ արտագաղթին’

816

Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների և իրադարձությունների տարբեր զարգացումների: Այս մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությանը: 

«Մենք տեսնում ենք, որ Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որ պետք է կարողանանք ընդունել նաև սիրիահայերին», — «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ սիրիահայերը պետք է կարողանան շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ, և այդ խնդիրն իրենք քննարկում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը մասնակցել է ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների համատեղ հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերն ավելացնելու փոխարեն արտոնություն են տալիս’