‘Տիգրան Սարգսյան. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի ‘

711

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը չափից ավելի քաղաքականացվել է Բաքվի կողմից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը`պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով, օդանավակայանի բացումը գտնվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի: Նա նաև հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին որոշակի խթան կհաղորդի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը: Ի դեպ, Ստեփանակերտի օդանավակայանն արդեն քանի տարի՝ ամեն տարի «բացվում է», բայց այդպես էլ պաշտոնական բացումն, ու առաջին թռիչքը, որի մասնակիցը պետք է լինի նաեւ Սերժ Սարգսյանը, այդպես էլ չի կայանում:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի խորհրդարանականները բողոք են հայտնել Իրանի կողմից Նախիջևանի սահմանի փակման դեմ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանն առաջարկում է «մասնավոր հարկային» բացել’