‘
Առնվազն հարյուր մարդ է զոհվել Իրաքում, Տիգրիս գետում զբոսանավի խորտակման հետևանքով: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, որոնք լողալ չեն իմացել:
Նավում եղել է մոտավորապես 200 մարդ: Նրանց մեծ մասը լողալ չի իմացել, հաղորդել է քաղպաշտպանության ծառայության ղեկավար Մոսուլան:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային քաղաքում իրաքցի և թյուրքական ժողովուրդների՝ գարնան գալստյան ավանդական տոնի՝ Նավրուզի տոնակատարության ժամանակ:
Իրաքի ՆԳՆ-ի հաղորդման համաձայն՝ նավում ընտանիքիներ են եղել՝ երեխաների հետ, որոնք գնացել են Մոսուլի կենտրոնից գետի հոսանքով չորս կմ հեռու գտնվող Ումմ-Ռաբաեն կղզու ատրակցիոնների զբոսայգի:
Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայություններին, նավը խորտակվել է, որովհետև գերբեռնված է եղել:
Փոխանցում է BBC-ն:
‘