‘Տիեզերական սարքերից և տիեզերական տանող հրթիռներից ԱԱՀ չի գանձվի’

740

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանության է արժանացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2795». Միջոցառումների ցանկը’