‘
Տափակ որդը, որը հինգ շաբաթ անցկացրել է Միջազգային տիեզերական կայանում, կարողացել է աճեցնել երկրորդ գլուխը, հաղորդել է Yahoo News-ը՝ հղում անելով ամերիկյան Թաֆթս համալսարանի հետազոտողներին:
Տափակ որդերը հաճախ են օգտագործում գիտական հետազոտությունների ժամանակ՝ մարմնի մի հատվածն անդամահատելուց հետո վերականգնման՝ ռեգեներացիայի ընդունակության համար: Հետազոտության համաձայն՝ տիեզերք ճանապարհելուց առաջ հետազոտվող որդի մարմնի մի մասն անդամահատել են: Նրան, իր մի քանի ցեղակիցների հետ միասին, պահել են ջրով և օդով լցված հատուկ տարաներում: Վերադարձից հետո որդը հետազոտվել է գրեթե 20 ամիս, և, ինչպես պնդում են գիտնականները, մարմնի անդամահատված մասում երկրորդ գլուխն է աճել: Ավելին, երբ կտրել են որդի երկու գլուխները, նա կրկին աճեցրել է դրանք: Գիտնականները հաղորդել են, որ տիեզերքում եղած որդերը նախկինում էլ անսովոր հատկանիշներ են դրսևորել, օրինակ՝ կիսվել են երկու մասի՝ որպես առանձին օրգանիզմներ:
Հետազոտողները չեն բացառում, որ որդերի նոր հատկանիշները բացատրվում են ոչ այնքան տիեզերքում լինելով, որքան թռիչքի ժամանակ ջերմաստիճանի անկմամբ:
Մասնագետները հայտարարում են, որ այդ հայտնագործությունները ապագայում կարող են օգտակար լինել այլ մոլորակներ թռիչքներ իրականացնելիս:
Փոխանցում է Interfax-ը:
‘