‘Տիեզերքում Երկրի նման ավելի քան 8,8 միլիարդ մոլորակ կա’

875

Տիեզերքում գոյություն ունի մոտավորապես 8,8 միլիարդ մոլորակ, որոնք իրենց չափերով, զանգվածով, մակերևույթի ջերմաստիճանով նման են Երկիր մոլորակին, և որոնց վրա հնարավոր է կենսաբանական կյանք: Այդ մասին խոսվում է ամերիկյան ատղագետների հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում նոյեմբերի 4-ին: Գիտնականների կարծիքով՝ այդ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի նման աստղերի շուրջը: Վերլուծելով Kepler ուղեծրային հեռադիտակից ստացված տվյալները՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ այդպիսի մոլորակ Երկրի նման արբանյակ ունի: Հետազոտության արդյունքներով՝ Երկրին ամենամոտ և, հավանական է՝ բնակեցված մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգից 15 լուսային տարի հեռավորության վրա: Հետազոտության համահեղինակներից մեկը՝ Ջեֆ Մարսին, կարծում է, որ դա կարող է նշանակել, թե կենսաբանական կյանքի զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ չուսումնասիրված վայրեր, փոխանցում է MIGnews.com-ը:

Նախորդ հոդվածը‘Դեպի Մաքսային միություն. կառավարությունը մշակել է անդամագրվելու միջոցառումների պլանը’
Հաջորդ հոդվածը‘News.am-ի լրագրողի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել. Տեսանյութ’