‘Տիկին Թրամփը կրկնում է տիկին Օբամայի խոսքը. երբ «Speechwriting»-ը խափանվում է’

1763

Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին «բռնել» են Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի՝ 2008 թ. ելույթն ուղղակի պատճենելու վրա:

Դոնալդ Թրամփի թիմը չի ընդունում, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածուի տիկինը մեղավոր է «գրագողության» մեջ:

Մելանյա Թրամփը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության համագումարում, որտեղ նրա ամուսինը պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու:

Միշել Օբաման ութ տարի առաջ ելույթ էր ունեցել Դեմոկրատական կուսակցության համանման համագումարում:

Մասնավորապես, Մելանյան, ինչպես և Միշելը, պատմել է, թե ինչպես են իրեն դաստիարակել ծնողները: «Ծնողներս ինձ սովորեցրել են, որ պետք է ջանասիրաբար աշխատել՝ կյանքում ցանկալի արդյունքի հասնելու համար: Քո տված խոսքը պարտավորություն է, պետք է անես այն, ինչ ասել ես, հարկավոր է պահել խոստումը»,- ասել է Թրամփի կինը՝ պատմելով Սլովենիայում անցկացրած մանկության մասին: Մելանյան նաև հայտարարել է, որ հարկավոր է մարդկանց հարգանքով վերաբերվել:

Սա զարմանալիորեն նման է 2008 թ. Միշել Օբամայի ասածին. «Բարաքն ու ես դաստիարակվել ենք համանման արժեքներով՝ որ պետք է ջանադրաբար աշխատել՝ կյանքում ցանկալի արդյունքի հասնելու համար, որ քո տված խոսքը պարտավորություն է, և պետք է անես այն, ինչ ասել ես, որ պետք է մարդկանց վերաբերվես արժանապատվորեն և հարգալի, եթե նույնիսկ նրանց չես ճանաչում կամ համաձայն չես նրանց հետ:

«Speechwriting»-ն ընդհանուր իմաստով նշանակում է տեքստի պրոֆեսիոնալ կազմում՝ հրապարակային ելույթի համար:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել է 45 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը’