Տիկնիզյանը պատասխանել է Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին հարցին

163

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հավատացած է, որ հիմա Եվրոպա տեղափոխության մասին մտածելու ժամանակը չէ, և այդ ժամանակը գուցե գա ձմեռային տրանսֆերային պատուհանին:

«Ինձ համար ամենակարևորը խաղալն է, էական չէ՝ ո՛ր դիրքում: Նվիրվածությունս միշտ կլինի անմնացորդ: Ուրախ եմ, որ կարող եմ օգնել թիմին:

Եվրո՞պա. տրանսֆերային պատուհանը հիմա փակ է: Ես մտածում եմ միայն «Լոկոմոտիվում» ելույթներիս մասին: Ձմռանը, երբ բացվի տրանսֆերային պատուհանը, կտեսնենք»,- Чемпионат-ի հետ զրույցում ասել է հայ պաշտպանը:

Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը հաղթական գոլ էր խփել «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղի վերջին րոպեներին:

Նախորդ հոդվածըՀայտնի է Խաչանովի մրցակիցը Չժուհայի մրցաշարի եզրափակիչում
Հաջորդ հոդվածըՄ-20 ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 5-րդ տուրում