‘Տիկնիկայինի ղեկավարը դերասաններին խորհուրդ է տվել իրեն դատի տալ-Tert.am’

738

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով ստիպված պահումներ է անում դերասանների աշխատավարձերից, զրուցել է նրանց հետ և խորհուրդ տվել, որ իրեն դատի տան, այս մասին Tert.am-ին հայտնել է ինքը՝ Ռուբեն Բաբայանը։

«Ես, ճիշտն ասած, առաջարկել եմ մերոնց, որ իրենք ինձ դատի տան, որովհետև դա մեր շահերից է: Եթե լինի դատարանի որոշում՝ դա կարող է լինել նախադեպ, որովհետև այն որոշումը, որն ընդունել է Սահմանադրական դատարանը, կիսատ–պռատ է, անհասկանալի, ու այն լռությունը, որ կա դրանից հետո, երբ որ չի բացատրում, թե իր որոշումը կոնկրետ ինչ քայլեր է պարտադրում, բերում է շատ տարաբնույթ մեկնաբանությունների»,– ասել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը: 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: 

Նախորդ հոդվածը‘Գաղտնի խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականը 721 հատ դանակ է գնելու՝ 1 մլն 190 հազար դրամի ‘