‘
Ռուսաստանի Դաշնության վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան անիմաստ է համարել 2008 թ. Հարավային Օսեթիայի հակամարտության մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պնդումները մեկնաբանելը ու նշել է, որ այդ ամենը սուտ է:
«Ոչ մի իմաստ չկա մեկնաբանելու ակնհայտորեն հոգեպես անառողջ մարդու, վախկոտ ծաղրածուի զառանցանքը, որը միջազգային հետախուզման մեջ է սեփական երկրի պահանջով և խայտառակ ձևով հեռացել է մեկ այլ երկրից»,- ասել է Տիմակովան Эхо Москвы-ին տված հարցազրույցում:
Վարչապետի մամուլի քարտուղարը հավելել է. «Այն ամենը, ինչ նա ասում է, առաջին բառից մինչև վերջինը սուտ է»:
Նախորդ օրը Эхо Москвы-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին ներկայացրել է 2008 թ. իրադարձությունների իր վարկածը: Ըստ Սաակաշվիլիի՝ Դմիտրի Մեդվեդևը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահ պաշտոնը, չի մասնակցել Վրաստանի դեմ պատերազմի որոշման կայացմանը:
Փոխանցում է Interfax-ը:
‘