‘Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրվել է Ուկրաինայում 2015 թ. նախագահական ընտրություններում’

655

Ուկրաինական «Բատկիվշչինա» միացյալ ընդդիմությունը 2015 թ. կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է առաջադրել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որն այժմ յոթնամյա կալանք է կրում «գազի» գործով, հաղորդում է РИА Новостиն:

Միացյալ ընդդիմության ընդլայնված համաժողովը տեղի է ունեցել այսօր Կիևում: Տիմոշենկոյի թեկնածությունն առաջարկել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Արսենի Յացենյուկը: Առաջարկը հավանության է արժանացել համաժողովի մասնակիցների կողմից և ընդունվել է միաձայն:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել 2009 թ. ՌԴ-ի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս իշխանազանցություն թույլ տալու մեղադրանքով: Ընդդիմությունը Տիմոշենկոյի դատապարտումը համարում է քաղաքական հետապնդում, մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները հերքում են դա:

Նախորդ հոդվածը‘Զվարճալի գովազդ՝ Լիոնել Մեսիի եւ Կոբի Բրայանտի մասնակցությամբ. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Միակ փրկությունը միասնական ծրագրով ընտրություններին մասնակցելն է’