‘Տիմոշենկոն`միացյալ ընդդիմության թեկնածու’

994

Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայում ազատարկված Յուլյա Տիմոշենկոն առաջիկա նախագահական ընտրություններում կլինի ընդդիմության միասնական թեկնածուն: Հաղորդում է BBC-ն: Այդ մասին Կեւում կայացած միավորիչ համագումարից հետո հայտարարել է «Բատկիվշինա» կուսակցության քաղխորհրդի նորընտիր ղեկավար Արսենի Յացենյուկը: Կուսակցության համագումարը կողմ է քվեարկել «Փոփոխությունների ճակատ»-ի հետ միավորմանը, որը մինչ այդ լուծարման որոշում էր կայացրել:    

Նշվում է նաեւ, որ բացի «Փոփոխությունների ճակատից» «Բատկիվշինային» են միացել նաեւ «Բարեփոխումներ եւ կարգուկանոն» կուսակցությունը, «Ժողովրդական շարժման» բազմաթիվ ներկայացուցիչներ, անկախ քաղաքական գործիչներ: Ուկրաինայի նախագահի ընտրությունները կկայանան 2015 թվականին:

Կուսակցության համագումարում փոփոխություններ են կատարվել կանոնադրության մեջ, նաեւ վերափոխվել են կուսակցական մարմինները: Որոշվել է, որ միավորված կուսակցության նախագահ է մնում Յուլյա Տիմոշենկոն: Այդ որոշմանը համագումարը կողմ է քվեարկել միաձայն:

Համագումարից հետո Յացենյուկը լրագրողներին ասել է նաեւ, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ դեմոկրատները ոչ թե խոսքով, այլ գործով միավորվել են մեկ քաղաքական ուժի շրջանակներում: 

Նախորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Զոհվել է Մոնթեն’
Հաջորդ հոդվածը‘Կիրակնօրյա խմբագրական. Էդ գլուխն անբուժելի հիվանդ է’