‘Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը’

700

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիյա Տիմոշենկոյի դուստրը հիվանդանոցում մորը տեսակցելուց հետո հայտարարել է. «Մայդանի խնդրանքով նա դադարեցնում է հացադուլը: Մայդանում ինձ փոխանցեցին խնդրագիր, որպեսզի նա դադարեցնի հացադուլը: Դրանք հարյուրավոր մարդկանց ստորագրություններ էին, նրանք խնդրում էին, որ նա պահպանի իր կյանքը, առողջությունը և շարունակի մնալ նրանց հետ և աջակցի նրանց, որովհետև նա պետք է նրանց: Երբ ես դա փոխանցեցի նրան, նա ասաց որ այդ մարդկանց խնդրանքով դադարեցնում է հացադուլը, որովհետև հացադուլը նրանց աջակցելու ձև էր»,- ասել է Եվգենիա Տիմոշենկոն:

Նա նաև հավելել է, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը կարելի է համարել ծայրահեղ:

«Մորս առողջական վիճակը կարելի է ասել ծայրահեղ է, նա արդեն այս կարճ ժամանակահատվածում երրորդ անգամն է հացադուլի մեջ: Ես նրան շատ շնորհակալ եմ,  որ նա դադարեցեց հացադուլը, քանի որ որպես ընտանիք՝ մենք շատ անհանգստանում էինք նրա համար»,-ասել է Տիմոշենկոն:

Նախկին վարչապետի պաշտպան Սերգեյ Վասիլենկոն է էլ պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Գերմանիայից հրավիրել բժիշկների Տիմոշենկոյի համար, հայտարարել է, որ այդ հարցը քննարկվում է և այժմ համաձայնեցնում են գրաֆիկը:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման նշել է իր հավանական ժառանգորդների անունները’
Հաջորդ հոդվածը‘Մանդելայի ամենահայտնի ասույթները’