‘Տիմոշենկոն կոչ է արել Դոնբասում ռազմական դրություն հայտարարել’

953

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել ռազմական դրություն մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է կուսակցության կայքում:

Տիմոշենկոն նաև առաջարկել է շտապ կարգով հետևյալ միջոցները ձեռք առնել՝ ռազմական դրություն մտցնել, Պյոտր Պոռոշենկոյի կողմից՝ ստանձնել գերագույն հրամանատարությունը, ինչպես նաև՝ Գերագույն ռադայի արտակարգ նիստ հրավիրել և դիմել «ամբողջ աշխարհի կառավարություններին ու ժողովուրդներին՝ Ուկրաինային  գործուն ռազմական օգնություն տրամադրելու» խնդրանքով:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակն ավելի ուշ հայտնել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը այսօր քննարկելու է ռազմական դրություն մտցնելու հարցը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի 49 լրագրողների մուտքն Ուկրաինա կարգելվի’
Հաջորդ հոդվածը‘16% կրճատվել է այն ռուսաստանցիների թիվը, որոնց կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել կովկասցիների ներհոսքը’