‘Տիմոշենկոն Յանուկովիչին հրավիրում է բանավեճի’

826

Բանավեճի թեման ուկրաիանական քաղաքականության մեջ վերջերս հատուկ ակտուալություն է ձեռք բերել: Մի քանի օր առաջ УДАР կուսակցության առաջնորդը երկրի նախագահին բանավեճի էր հրավիրել Կիևի Մայդանում, ինչին Յանուկովիչը պատասխանել էր մեկ այլ առաջարկով՝ բանավեճի համար ընտրել հեռուստատեսություններից մեկը:

Եվ ահա, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որ իր ազատազրկման ժամկետն է կրում կալանավայրերից մեկում, հայտարարել է, որ պատրաստ է  երկրի իրավիճակի վերաբերյալ հրապարակային բանավեճի դուրս գալ Յանուկովիչի հետ: «Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին. եթե նա հրապարակային դեբատներ է ուզում, ես պատրաստ եմ լիարժեք բանավեճի մեջ մտնել Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու ռազմավարական և մարտավարական քայլերի վերաբերյալ»,- Տիմոշենկոյի խոսքն է մեջբերում «Բատկիվշչինա» կուսակցության մամլո ծառայությունը:

 Նախկին վարչապետն ընդգծել է, որ իր համար նշանակություն չունի՝ որտեղ և ինչ ձևաչափով կանցկացվեն դեբատները: «Մասնավորապես՝ դրանք կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ռեժիմով, որի համար անհրաժեշտ սարքավորումները տեղադրված են Խարկովի հիվանդանոցի իմ բանտային հիվանդասենյակում»,- հայտարարել է Տիմոշենկոն: Փոխանցում է rbk.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՀԴԲ-ն պատերազմ է հայտարարել «լազերային խուլիգաններին»’
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Օլանդը հայտարարել են փոխադարձ վստահության վերականգնման մասին’