‘Տիմոշենկոն պահանջում է քննարկել ռուսաստանյան ունեցվածքը բռնագրավելու հարցը’

860

Ուկրաինայի Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն պահանջել է քննարկել Ռուսաստանի Դաշնության ունեցվածքը բռնագրավելու հարցը: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի համաձայնեցման խորհրդի նիստում:

 «Մեր խմբակցության անունից պնդում եմ, որ ի պատասխան Ղրիմում Ուկրաինայի ունեցվածքի բռնագրավման՝ արդարադատության նախարարությունը հաշվետվություն ներկայացնի, թե այլ երկրներում Ռուսաստանի Դաշնության ո՞ր ունեցվածքի նկատմամբ է կալանք սահմանվել,»,- ասել է Տիմոշենկոն:

Մարտի սկզբին Ուկրաինայի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի դեմ առաջին հայցադիմումն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ավելի ուշ  հաջորդեցին ևս երկու դատական հայցեր: Հայցադիմումում Կիևը պահանջում է Մոսկվայից բռնագանձել 1,18 տրիլիոն գրիվեն՝ 77.32 մլրդ դոլար: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը տխուր է համարում կյանքն առանց բամբասանքի’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Եթե որևէ մեկին վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում»’