‘Տիմոշենկո. Յանուկովիչը «ոտնատակ է տալիս» ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’

957

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ իր փաստաբան Սերգեյ Վլասենկոյի դեմ քրեական գործ հարուցելը հարվածի տակ է դնում Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարը, և դրանում մեղադրում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Վիկտոր Յանուկովիչը վերջին շաբաթներին արդեն մահու աստիճան ոտնատակ է տվել ասոցացման համաձայնագիրը: Իմ փաստաբան Սերգեյ Վլասենկոյի նկատմամբ անհեթեթ քրեական գործերի հարուցումն արվում է նպատակաուղղված և սառնասրտորեն, որպես վերջին հարված՝  հասցված համաձայնագրի ստորագրման ուկրաինական հույսերի ուղիղ սրտին»,- ասված է Տիմոշենկոյի հայտարարության մեջ, որն այսօր Կիևում լրագրողներին է ներկայացրել նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենյան:

Ինչպես հաղորդվել է, Վլասենկոյին ծանուցագիր է հանձնվել իր նախկին կնոջը՝ Նատալյա Օկունսկայային մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով: Ներկա պահին դատարանն ընտրում է Վլասենկոյի խափանման միջոցը, հաղորդում է Interfax.ru-ն:

Նշենք, որ Ասոցացման պայմանագրի ստորագրման անհրաժեշտության վերաբերյալ այսօր հայտարարել է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման: Կուչման մասնավորապես հայտարարել է, որ իշխանությունները պետք է կատարեն ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ բոլոր պայմաններըը: «Այսօր իշխանությունները չունեն այլ որոշում, քան ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն դրա համար պետք է կատարել բոլոր պարտավորությունները, որոնք Կիեւը ստանձնել է ԵՄ-ի առաջ»,- հայտատարարել է Կուչման:

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է կանանց նկատմամբ ամենահանդուրժող մուսուլմանական երկիրը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվա. Կալանք՝ Նիդեռլանդների թագավորական զույգի ուղղությամբ լոլիկ շպրտելու համար’