Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացավ պաշտոնից, հաղորդում է TNT Sports-ը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում բրազիլացիները հետխաղային 11-մետրանոցներով պարտվել են աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։
Տիտեի գլխավորությամբ Բրազիլիան երկրորդ առաջնությունում անընդմեջ հասավ քառորդ եզրափակիչ։
Նա 2016 թվականից էր գլխավորում ազգային թիմը։