‘Տիտղոսակիր ծանրամարտիկ Միլիտոսյանը Հայաստանը չլքելու համար տաքսի է վարում’

1591

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանն ստիպված է տաքսի վարել` իր ընտանիքի կարիքները հոգալու համար, տեղեկացնում է ԱրմԻնֆոն՝ հղում անելով «Հայկական Ժամանակ»-ին: 

Ըստ աղբյուրի, Միլիտոսյանն արդեն մի քանի տարի վաստակում է տաքսի վարելով: Սակայն սպորտի վաստակավոր վարպետը գերադասում է վաստակել մարդկանց տեղափոխելով, քան, ուրիշների նման, մեկնել երկրից: Նա նշել է, որ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին չի հասկանում։

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Թեքսասում.ըստ ոստիկանության՝ շարժառիթները քաղաքական են’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի ոստիկանությունը առգրավել է մեկ միլիարդ դոլարի թմրանյութ’