‘Տիտո Վիլանովա. Կարող եք հանգիստ լինել’

554

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան դիմել է թիմի ֆուտբոլիստներին` խոսելով իր առողջական վիճակի մասին:

«Կարող եք հանգիստ լինել: Այս անգամ իմ առողջական խնդիրներն այնքան լուրջ չեն, ինչպես նախորդ անգամ: Ուռուցքը գտնվում է մեկ այլ տեղ, եւ այն ավելի հեշտ է բուժելը»,- ասել է Վիլանովան:

Վիրահատությունից հետո Վիլանովան քիմիաթերապիայի 6-շաբաթյա կուրս է անցնելու: Թե երբ նա կվերադառնա իր մարզչական գործունեությանը, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ 43-ամյա մարզիչի բուժհետազոտության ժամանակ հայտնաբերվել է միջին ականջի քաղցկեղածին ուռուցքի ռեցիդիվ, որը հեռացվել էր դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին

Նախորդ հոդվածը’95 լրագրող արդեն միացել է Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ-պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը փոխհատուցեց Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ծախսերը’