‘Տիտո Վիլանովա. Մեր համար հեշտ չի լինելու’

1166

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի կայանալիք հանդիպման վերաբերյալ տվել է իր մեկնաբանությունները:

«Չեմ կարծում, որ «Բենֆիկան» մեր գրոհերը կանգնեցնելու համար կսահմանափակվի միայն միջին գծի ակտիվ գործողություններով: Սա իրենց առաջին խաղն է սեփական հարկի տակ, եւ չեմ հավատում, որ «Բենֆիկան» կխաղա ոչ-ոքիի համար եւ գոհ կմնա վաստակած միավորից:

Ինձ մտահոգում է «Բենֆիկայի» հարձակման գիծը, բայց մենք մեր ֆուտբոլն ենք խաղում: «Սեւիլյան» նույնպես լավ կիսապաշտպաններ ուներ եւ վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում:

Մեր համար հեշտ չի լինելու: Նախորդ երկու հանդիպումներում մենք այստեղ չենք կարողացել գոլ խփել: Մեր մրցակիցը ուժեղ է առջեւի գծում եւ վտանգավոր՝ եզրերում: «Բենֆիկան» լուրջ թիմ է եւ հարգանքի արժանի»,- Վիլանովայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին պատրաստ է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդունեց Էդվարդ Նալբանդյանին’