‘Տխմար հակաքայլ. Մամուլ’

1478

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Մամուլի տեղեկությունների համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը որոշել է փակել «շեֆին» և օֆշորային գոտիներում մի շարք ընդդիմադիր գործիչների անուններով ընկերություններ գրանցել՝ ցույց տալու համար, որ նման բան հնարավոր է:

«ՉԻ» — Առաջին հայացքից խորամանկ թվացող այս քայլն իրականում լիակատար տխմարություն է: Դա նույնն է, թե բռնաբարության համար մեղադրյալի աթոռին հայտնվածը որպես իր անմեղության ապացույց սկսի դատարանին ապացուցել, որ բոլոր տղամարդիկ էլ բռնաբարության համար անհրաժեշտ «գործիքակազմ» ունեն: Ամբողջ խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքների հիմքում ոչ թե օֆշորային գոտում ընկերություն գրանցելն է, այլ այն, որ այդ ընկերության հաշվեհամարին 10 միլիոն դոլար է փոխանցվել: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի շրջապատը «շեֆի» անմեղությունն ապացուցելու համար պիտի ոչ միայն տարբեր մարդկանց անուններով ընկերություններ գրանցի օֆշորում, այլև դրանց հաշվեհամարներին 10-ական միլիոն դոլար փոխանցի: Այդ դեպքում գուցե հավատանք, որ նման «չար կատակներն» իսկապես հնարավոր են: 

Նախորդ հոդվածը‘Լսումներ՝ Ամուլսարի հանքավայրի փակման նախագծի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Վան քաղաքում’