‘ՏԿԱԻՆ. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

745

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում թույլ ձյուն է տեղում:

Տավուշի մարզում առկա է մառախուղ: Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Նախորդ հոդվածը‘ Բեկենբաուեր. «Ինքս էլ մեծ հաճույքով կխաղայի Գվարդիոլայի ղեկավարությամբ»’
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Հավանաբար ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն երգիչն եմ»’