‘Տղամարդը մահացել է ապօրինի որս կատարելու ընթացքում արձակված կրակոցից’

1205

Հունվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 1961 թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով:

Հունվարի 18-ին պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 1980 թ. ծնված Կարեն Ջ.-ն, 1969 թ. ծնված Արմեն Ղ.-ն և Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք, որտեղ Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: 

 Արմեն Ղ.-ն ձերբակալված է:

 Հրացանն առգրավված է: 

 Կատարվում է նախաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Խիստ նկատողություն` դատավոր Յուրի Բաղդասարյանին’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններին մնաց 30 օր. Ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.960’