‘Տղամարդը պայթեցրել է իրեն Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին’

730

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը պահպանության ուժեղացված ռեժիմի է անցել՝ սահմանապահ անցակետում հնչած պայթյունից հետո: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, այս գիշեր անձնագրային հսկողության կետում Ռուսաստանից Ուկրաինա անցնող տղամարդը գործի է դրել պայթուցիկ սարք, որի արդյունքում ինքը զոհվել է, երկու սահմանապահներ ծանր վիրավորվել են: Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանից Ուկրաինա մուտք գործելու անցակետին մոտեցել է մոլդովական համարանիշերով ավտոմեքենա՝ Մոլդովայի չորս քաղաքացիներով: Մեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է սրահում թաքնված ևս մի մարդ: Ենթադրվում է, որ նա այդ կերպ կարողացել է անցնել ռուսաստանյան անցակետը: Լրացուցիչ ստուգման ժամանակ էլ հենց կասկածյալը պայթեցրել է իրեն, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ասոցացրեք մեզ, թեկուզ ոչ խորը և համապարփակ’
Հաջորդ հոդվածը‘Նվիրատվությունների սիրահարը. Մամուլ’