Օգոստոսի 26-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։
Հայաստանը մրցաշարում կունենա 5 ներկայացուցիչ։Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ժամանել են Իսլանդիա՝ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող է դարձել Էլինա Դանիելյանը: