‘Տղամարդն ածելիով վիրավորել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանին’

844

Ածելիով զինված մի տղամարդ վիրավորել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտին: Դիվանագետը Սեուլում գործնական նախաճաշի գնալիս է եղել, երբ տղամարդը հարձակվել է նրա վրա: Վիրավորվել է դեսպանի դեմքը և ձախ ձեռքը: Լիպերտին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան 80 կար են դրել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտարարել է ամերիկյան պետքարտուղարությունը:

Հարձակվողը՝ 55-ամյա  տղամարդը, անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է դեպքի վայրում: Հարձակումից առաջ նա բղավել է.«Հյուսիսային և Հարավային Կորեաները պետք է միավորվեն»: Նա նաև իր դժգոհությունն է հայտնել ամենամյա համատեղ զորավարժությունների կապակցությամբ, որ այժմ անցկացնում են ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան:

 Զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 200 հազար զինծառայող, Հյուսիսային Կորեան համարում է ներխուժման նախապատրաստություն և խոստանում է պատասխանել դրանց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ. Մեզ առաջարկում էին վաճառել Թուրքիայի հետ խաղը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Մի շարք խոշոր երկրներ ցանկություն ունեն միանալու BRICS-ին’