‘ՏՄՊՊՀ նախագահը Մաքսային միությանը առնչվող հարցերով մեկնել է ՌԴ ‘

569

Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 10-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից, հանդիպման նպատակը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն  Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում  մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:

Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խուրհրդի գործունեության շրջանակներում կանդրադառնան նաև ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորման, ինչպես նաև դեղերի ոլորտում մրցակցային հարցերին առնչվող մի շարք խնդիրների:

 

 

Նախորդ հոդվածը‘Մի գրպանից` մյուս գրպան. Պետբյուջեի միջոցներն ուսանողներին կհասնեն ՀՀԿ խողովակներով’
Հաջորդ հոդվածը‘Կորյուն Փիլոյանն ազատվել է աշխատանքից’