‘ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է Microsoft-ին կեղծարարներից’

865

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արգելել է մեկ տասնյակից ավելի համակարգչային տեխնիկայի խանութերին վաճառել Microsoft-ի արտադրանքը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում հաստատվել է, որ մի շարք ընկերություններ սպառողներին առաջարկվում են համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակներ: Այդ խանութներն են՝ «IT Master», «NIX Computers», «LED Computers», «AG Electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP tech Computers», «SMART SHOP», «FREEGATE», «Статура»:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ նշված ընկերությունները ստացան  խիստ  նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Համաձայն օրենսդրության՝ նման իրավախախտումների համար նախատեսված է նաեւ քրեական պատասխանատվություն,  հետեւաբար՝ Հանձնաժողովը նյութերը կուղարկի ՀՀ ոստիկանություն: Այդ մասին ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստում հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի վարույթն իրականացվել է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության դիմումով: «Մայքրոսոֆթ»-ի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերությունը այս տարվա մայիսին  ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից չլիցենզավորված օրինակների տեղադրման վերաբերյալ մոնիթորինգի հերթական փուլը:
Երեւանի 58 խանութներում իրականացված դիտանցումների արդյունքում բացահայտվել են հենային (չարտոնագրված) տարբերակների վաճառքի բազմաթիվ դեպքեր:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կուտակային բաղադրիչի` մեկ տարով հետաձգելու դեպքում 2014թ. բյուջեն կձախողվեր’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Հանրապետական կուսակցությունը թքած ունի մեր Սահմանադրության վրա. Տեսանյութ’