‘Տյումենի մարզում դատում են Հայաստանի քաղաքացիների՝ սահմանն ապօրինի հատելու համար ‘

1045

Տյումենի մարզում ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ 31-ամյա Զոհրապ Վարդանեսյանի և 28-ամյա Արամ Մելքոնյանի դեմ քրեական հետաքննությունը:  Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են ՌԴ սահմանն անօրինական հատելու մեջ, այսօր հաղորդել են Տյումենի դատախազությունից:

Հետաքննությունը պարզել է, որ 2013 թ. դեկտեմբերին Վարդանեսյանին արտաքսել են Ռուսաստանից (Տյումենի մարզից)՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, և մինչև 2018 թ. արգելել են նրա մուտքը Ռուսաստան: Չնայած դրան՝ Վարդանեսյանը 2014 թ. փետրվարին որոշել է վերադառնալ Տյումենի մարզ: Փետրվարի 21-ին նա ավտոբուսով Երևանից հասել է Թբիլիսիի օդանավակայան, որտեղ ծանոթացել է Մելքոնյանի հետ, ում մուտքը Ռուսաստան արգելված է եղել մինչև 2016 թ.: Տղամարդիկ որոշել են միասին հատել Ռուսաստանի սահմանը՝ Ղազախստանի կողմից: Նրանք փետրվարի 23-ին Թբիլիսիից մեկնել են Աստանա, այնտեղից էլ տաքսիով հասել են սահմանամերձ Կրասնի Յառ գյուղը և փետրվարի 24-ի գիշերը ոտքով անցել ղազախա-ռուսաստանյան սահմանը: Ռուսաստանի տարածքում հայտնվելով՝ նրանք մտել են ճանապարհին գտնվող մի սրճարան՝ տաքանալու, որտեղ էլ ձերբակալվել են սահմանապահների կողմից: Փոխանցում է regnum-ը:

Նախորդ հոդվածը‘Սատանիկ Պսատանիկ. Միջազգային լրահոսի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Եվս մի ձերբակալություն Ադրբեջանում՝ «հայկական գործով»’