‘Տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի, բայց մահաբեր միջոց. Մամուլ’

1047

«Առավոտը» հանդես է եկել սայտոտեկ դեղորայքի միջոցով հղիությունից ազատվելու մասին հրապարակմամբ` գրելով. «Մի քանի դեղատներից պարզեցինք, որ սայտոտեկ դեղորայքի գերվաճառք է գրանցվել և դա հիմնականում գնում են դեռահաս տարիքի աղջիկները: Հավելենք, որ այդ դեղորայքը, որը նախատեսված չէ հղիությունից ազատվելու համար, բազում խնդիրներ է առաջացնում` անգամ մինչև մայրանալու իրավունքից զրկվելը: Դեղորայքը շատ ավելի վտանգավոր է, սակայն շատ մարդիկ, ովքեր անցանկալի հղիությունից ազատվելու համար չեն կարողանում գումար ձեռք բերել, այդ իսկ պատճառով գործողությունը կատարում են տնային պայմաններում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել նաև մահվան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ սայտոտեկ դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի, և այն ձեռք են բերում ցանկացած տարիքի կանայք և աղջիկներ: Անհրաժեշտ է վերահսկողություն, որպեսզի սայտոտեկն ընկալվի ոչ թե տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի միջոց, այլ որպես մեծ քանակությամբ դոզա ունեցող հաբ, որի հետևանքները կարող են անշտկելի լինել»:

Նախորդ հոդվածը‘Անդամահատված վերջույթներով ֆրանսիացին սուզվել է 33 մետր խորության տակ ‘
Հաջորդ հոդվածը‘Լրագրողների հետ հանդիպումից խուսափելու «մաստեր կլաս» նախարարի կողմից. Մամուլ’