‘Տնտեսագետ. Գազը ցածր գնով գնում են, բարձր գնով վաճառում ժողովրդին ‘

922

Գազը ռուսներից գնում են ավելի ցածր գնով, բայց ավելի բարձր գնով վաճառում են մեր ժողովրդին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ գինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ ռուսական կողմի հետ բանակցում է կառավարությունը:

«Դա պատճառաբանում են նրանով, որ որոշակի ծախսեր են կատարվում բաշխման պրոցեսի ընթացքում, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ծախսերը բավականին ուռճացված են, և մի շարք դեպքերում հնարավոր է նվազեցնել:

Ըստ Պարսյանի՝ երբ գազի գնի հետ կապված բանակցություններ են ընթանում, պետք է դրան զուգահեռ ուսումնասիրվի, թե ներկայումս ինչ ծախսեր են անում բաժանորդները գազի սպասարկման համար: Նրա խոսքով՝ գազի սպասարկման համար «Հայռուսգազարդը» ժողովրդից անհիմն գումարներ է գանձում, սակայն ոչ մի ծառայություն, որպես այդպիսին, չի մատուցում: Դա իրականցվում է նրա կողմից ստեղծված դուստր ընկերությունների կողմից:

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գինը հերթական անգամ բարձրացել է:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը հրաժեշտ կտա պետքարտուղարի պաշտոնին’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. 35 000 դրամ նվազագույն աշխատավարձը աշխատողների 10%-ին մատնում է աղքատության ‘