‘Տնտեսագետ. Գազի սակագների բարձրացումն էապես նվազեցրել է հայկական ապրանքների մրցունակությունը’

643

«Գազպրոմի» դիրքը հանդիսանում է Հայաստանի և Մաքսային միության միջև հարաբերությունների հիմնաքարը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Տնտեսագետը նշել է, որ գազի սակագների բարձրացումն էապես նվազեցրել է հայկական ապրանքների մրցունակությունը, մասնավորապես, պահածոների և ալկոհոլի, որոնք արտահանվում են դեպի ռուսաստանյան շուկա: Նա նշել է նաեւ, որ եթե ՄՄ տարածքում ներքին առևտրի զարգացման առումով կա իրական հետաքրքրություն, ինչպես նաև Հայաստանի նկատամբ լոյալ վերաբերմունք, ապա Ռուսաստանը պետք է պետք է շահագրգռված լինի հայկական ապրանքների մրցակցության ապահովման, ինչպես նաև գազի գների իջեցման մեջ: Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 6-ին Գազպրոմը ստորագրեց ՀայՌուսգազարդի բաժնետոմերի 20%-ի գնման պայմանագիրը, իր բաժնեմասը հասցնելով 100%-ի: Բաժնետոմսերը վաճառվեցին 156 մլն դոլարով, կուտակված պարտքը մարելու հաշվին: Իսկ 300 մլն դոլարանոց պարտքը իբր կուտակվել էր 2011-2013 թվականներին,

1 խմ գազը նախկին` 180 դոլարով գնելու վերաբերյալ ռուսական կողմից հետ ձեռք բերված պայմնավորվածության արդյունքում, չնայած սակագների փաստացի բարձրացմանը: Արդյունքում, պարտքի ընդհանուր գումարի կեսը իբր վճարում է հայկակական կողմը, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուսական գործընկերոջ կողմից: Համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնության, Գազպրոմը Հայաստանին տարեկան կմատակարարի 2.5 մլրդ. խմ գազ, որի գինը կսահմանվի ըստ գնագոյացման ռուսական բանաձևի: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը ազատականացրել է Մոլդովայի հետ վիզային ռեժիմը’