‘Տնտեսագետ. Հոնդուրասի գոյության մասին վերջերս լսած պետպաշտոնյաներն այժմ կցանկանան տեսնել Անտարկտիդան’

1262

Նախկինում անգամ հեծանիվ չունեցող պետական պաշտոնյաներն այժմ թանկարժեք ավտոմեքենաներ են գնում: Մի մասը բոլորովին վերջերս է իմացել Հոնդուրասի գոյության մասին, իսկ մյուսերն ընդհանրապես, շուտով կցանկական տեսնել Անտարկտիդան, որտեղ նրանց համար կբացվի դեսպանություն: Հետևաբար, իմ կարծիքով, երկրի 2015 թվականի պետբյուջեի նախագիծը տեղ չի թողնում լավատեսության համար, քանի որ կրճատվել են զուտ տնտեսական վեկտորի ծախսերը: Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Այս համատեքստում Բոստանջյանը վստահություն է հայտնել, որ հասարակությունն այլևս մտադիր չէ տանել աղքատությունն ու աճող միգրացիան և, հետևաբար, կգնա ռադիկալ քայլերի և ոչ իշխանական եռյակի նախաձեռնած Համաժողովրդական շարժման շարքերում կհասնի հաջողության: «Ես կողմնակից եմ ռադիկալ քայլերի, բայց եթե Շարժումն ունենա այլընտրանք, ապա մենք պետք է աջակցենք»,-եզրափակել է նա:

Նշենք, որ երկրի 2015 պետական բյուջեի նախագծով ամրագրված է իրական ՀՆԱ-ի 4,1% աճ և ՀՆԱ-ի 2,34% դեֆիցիտ: Ըստ նախագծի, անվանական առումով ՀՆԱ-ն կկազմի 4,867.5 միլիարդ դրամ: Բյուջեն հաշվարկվել է 411,26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով: Բյուջեի ծախսերը 2015-ին կկազմեն 1 298.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 26.68%-ը, 2014-ի համեմատ աճելով 4.2%: Բյուջեի եկամուտները կկազմեն 1184.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 24,33%-ը, աճը` 4,3%: Հարկային եկամուտները կկազմեն ընդհանուր ծավալի 95,5%-ը, աճելով 3,4 մլրդ դրամ կամ 23,24%` ՀՆԱ կառուցվածքում, ինչպես և 2014 թվականին: ՀՆԱ-ի դեֆլյատորը կկազմի 3,3%: Միջին տարեկան գնաճը կկազմի 4%, բյուջեի դեֆիցիտը`2.34% կամ 114,1 մլրդ դրամ, ընդհանուր պետական պարտքը կկազմի $ 4,953 մլրդ, այդ թվում, արտաքին պարտքը` $ 4,129 մլրդ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Իջևանում բնակվող երիտասարդ ամուսինները 3-րդ անգամ երկվորյակ տղաներ են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամի տան վրա’