‘Տնտեսագետ. 35 000 դրամ նվազագույն աշխատավարձը աշխատողների 10%-ին մատնում է աղքատության ‘

1169

«Վերջին երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձի բարձրացում առաջին անգամ ենք արձանագրում: Փաստորեն՝ երկու տարիների գնաճի պայմաններում նվազագույն աշխատավարձը բարձրանում է ընդամենը 2500 դրամով, որը բնավ միտված չէ բարձրացնելու ժողովրդի կենսամակարդակը»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձի 2500 դրամով բարձրացման, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա՝ հաշվարկները ցույց են տվել, որ նվազագույն աշխատավարձը մինչև 50 000 դրամ հասցնելու համար պետությանն անհրաժեշտ է ընդամենը 17 մլդ դրամ, որը հնարավոր է գտնել: Նվազագույն սպառողական զամբյուղը 65 000 դրամ լինելու պայմաններում՝ 35000 դրամ նվազագույն աշխատավարձը միանշանակ խոսում է այն մասին, որ աշխատողների մոտ 10 %-ը մատնված է աղքատության:

«Իմանալով այս փաստը՝ պետությունը ոչինչ չի ուզում ձեռնարկել՝ պատճառաբանելով բյուջեի սղությունը», — եզրափակեց  տնտեսագետը:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Գազը ցածր գնով գնում են, բարձր գնով վաճառում ժողովրդին ‘
Հաջորդ հոդվածը‘Ավետիք Իշխանյան. Բանտարկյալներից ցուցմունքներ են կորզել բռնություններով ‘