‘Տնտեսագիտականի ռեկտորը ճողոպրել է. «Հրապարակ» ‘

1930

Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ կառավարությունում էր, չի բացառվում, որ եկել էր բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանից հերթական հրահանգն ստանալու առաջիկա կադրային  փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նրա վերջին հրամանը բուհի ուսխորհրդի նախագահ Սևակին պրոռեկտոր նշանակելու մասին էր, որը վարկաբեկեց ռեկտորին ու նրա ղեկավարած բուհը, քանի որ Սևակը, նույն ինքը՝ Սաքուլիկը, Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը լկտի պահվածքով խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը: Երեկ, երբ այս նշանակմամբ հետաքրքրվեցինք Աթոյանից, վերջինս հրաժարվեց պատասխանել՝  պատճառաբանելով, թե ուշանում է, կիջնի՝ կպատասխանի: Մենք փորձեցինք նրան «ելք» հուշել՝ գուցե հրահա՞նգ է կատարել, աստիճաններով բարձրանալուն զուգահեռ՝ ասաց. «Կիջնեմ՝ կպատասխանեմ»: Բնականաբար, նրան իջնելիս ոչ ոք չտեսավ, ակնհայտ էր, որ պատրաստ էր մինչև կեսգիշեր մնալ կառավարության շենքում, միայն թե այդ տհաճ հարցին չպատասխաներ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Տավուշում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘«էլիտար» շենքի բնակիչների պատճառով ժապավեններով պատվել է հանրային այգու տարածքը. «Առավոտ»’