‘Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի հունվար — սեպտեմբեր ամիսներին աճել է 3,2 տոկոսով’

913

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի հունվար — սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2%, իսկ միայն սեպտեմբերին` 10.3%: Տնտսական ակտիվության սեպտեմբերի աճը հիմնականում պայմանավորված է եղել Շինարարության հատվածի` 36.6 %, գյուղատնտեսության ոլորտի` 29.4%, ինչպես նաեւ առեւտրի ոլորտի` 7.3% եւ արդյունաբերական հատվածի` 6.9 % աճով: Ըստ` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, բացարձակ արտահայտությամբ առեւտրի ծավալը հունվար — սեպտեմբերին կազմել է 1.546 տրլն դրամ ($ 3.8 մլրդ, տարեկան աճը` 2.1%), իսկ միայն սեպտեմբերին` 212.4 մլրդ դրամ ($ 520.3 մլն): Արդյունաբերական արտադրության ծավալը հունվար — սեպտեմբերին կազմել է 874.6 մլրդ դրամ ($ 2.1 մլրդ, տարեկան աճը` 7%), իսկ միայն սեպտեմբերին` 110.5 մլրդ դրամ ($ 270.7 մլն): Արդյունաբերական արտարության գների ինդեքսը սեպտեմբերին աճել է 3.3%, իսկ  հունվար — սեպտեմբերին (տարեկան կտրվածքով)` 4,8 %: Բնակչության մատուցվող ծառայությունների ծավալը 2013 թվականի հունվար — սեպտեմբերին 2012 թվականի հունվար — սեպտեմբերի համեմատ աճել է 2,8%, կազմելով 740.8 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ ), իսկ միայն սեպտեմբերին աճել է 2,7 %, մինչեւ 89.1 մլրդ դրամ դրամ ($ 218.2 ): Գյուղատնտեսական արտադրության ծավալը հունվար — սեպտեմբերին կազմել է 663.4 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ, տարեկան աճը` 5.5%), իսկ միայն սեպտեմբերին` 196.3 մլրդ դրամ ($ 481 մլն):

Ըստ վիճակագիրների, ամենամեծ տարեկան անկումը (2012-ի հունվար — սեպտեմբերը 2013-ի հունվար — սեպտեմբերի համեմատ) գրանցվել է շինարարության ոլորտում` 9,2 %, մինչեւ 245 մլրդ դրամ ($ 596 մլն), իսկ միայն սեպտեմբերին ծավալները շինարարության ոլորտում աճել են 51 մլրդ դրամով ($ 124.9 մլն ): Տարեկան անկումով երկրորդ տեղում է էներգետիկան` 4.1 %, մինչեւ 5703.9 մլն կՎտժ, իսկ միայն սեպտեմբերին անկումը կազմել է 7.6 %, մինչեւ 571 մլն կՎտժ:

Միեւնույն ժամանակ, արտաքին առեւտրի շրջանառությունը հունվար — սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.7 տրլն.դրամ ($ 4.2 մլրդ), տարեկան աճը` 4.5 %, միայն սեպտեմբերին` 209.5 մլրդ դրամ ($ 513.1 մլն), ամսական աճը 10%: Դրա կառուցվածքում արտահանման տարեկան ծավալը կազմել է 10.6 %, մինչեւ 447.3 մլրդ դրամ ($ 1.1 աճ մլն), սեպտեմբերի աճը` 7.6 %, մինչեւ 55.7 մլրդ դրամ ($ 136.4 մլն), իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 2.5 %, մինչեւ 1.3 տրլն.դրամ ($ 3.1 մլրդ), սեպտեմբերի աճը կազմել է 10.9 %, մինչեւ 153,8 մլրդ դրամ ( $ 376.7 մլն):

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2013 թվականի հունվար — սեպտեմբեր ամիսներին կազմել է 411.01 դրամ/ $ 1, իսկ միայն սեպտեմբերին` 408.18 դրամ / $ 1:

Նախորդ հոդվածը‘FaceԼուր. Արթուր Բաղդասարյանը դեռ Սովետի ժամանակներից վոլեյբոլի հարուստ դպրոց է անցել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը հերթական անգամ քվեարկում է ուրիշի փոխարեն. Տեսանյութ’