‘Տնտեսում՝ հիվանդների հաշվին. Մամուլ’

708

Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել 1240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդը» ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել 117 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս: Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Բանն այն է, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը` վատանում է: 

Նախորդ հոդվածը‘Կրկնակի պակաս իրանցի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ճամբարափոխ» եղած ՕԵԿ-ականը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի պետ. Մամուլ’