‘«Տոբոլը» «Փյունիկի» դեմ բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ’

1279

Ղազախական «Տոբոլ» ՖԱ-ի ղեկավարությունը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ կապված Եվրոպայի լիգայի 2-րդ փուլի՝ «Փյունիկի» դեմ պատասխան խաղի ընթացքում կանոնների խախտման հետ: Այս մասին գում է Sport.kz-ը:

Ըստ պարբերականի՝ հյուրերի դժգոհություն է առաջացրել մրցավարի աշխատանքն ու խաղի կազմակերպվածությունը: Ղազախական կողմը կարծում է, որ խախտումներն ազդել են խաղի ելքի վրա:

Պարբերականը գրում է, որ «Տոբոլում» նշել են նաև «Փյունիկի» տեխնիկական գոտում գտնվող մարդկանց ոչ հարիր պահվածքը:

«Փյունիկը» հաղթել ու դուրս է եկել ԵԼ 3-րդ փուլ: Նշվում է, որ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի օգնականը մրցակցի մարզչական նստարանին անվայել ժեստ էր ցույց տվել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» փորձել է ձեռք բերել աշխարհի լավագույն ռմբարկուին և Սալահին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի’